Կայուն կապը ձեր բիզնեսի անխափան աշխատանքի հիմքն է։
«Էվոլիքս» ՍՊԸ-ն առաջարկում է համակարգչային ցանցերի և կապի ենթակառուցվածքների նախագծում, կառուցում, կարգաբերում ու տեխնիկական սպասարկում՝ գրասենյակների, հյուրանոցների, առևտրային և այլ կազմակերպությունների համար։
Լոկալ և միջմասնաճյուղային ցանցերի՝ LAN/WAN նախագծում և կառուցում։
Ցանցային մալուխների անցկացում, միացումների կազմակերպում և ստուգում։
Wi-Fi ցանցերի տեղադրում, ծածկույթի բարելավում և Mesh լուծումներ։
Երթուղիչների, ցանցային կոմուտատորների և մուտքի կետերի տեղադրում ու կարգաբերում։
MikroTik և Cisco սարքավորումների կարգավորում։
Գրասենյակների և մասնաճյուղերի անվտանգ միացում VPN-ի միջոցով։
Ցանցի պաշտպանություն՝ Firewall, մուտքի սահմանափակումներ և անվտանգության ստուգում։
IP-հեռախոսակապի և գրասենյակային հեռախոսային համակարգերի ներդրում։
Linux և Windows Server սերվերների տեղադրում, կարգաբերում և սպասարկում։
Գործող ցանցերի ախտորոշում, խափանումների վերացում և արդիականացում։
Կուսումնասիրենք խնդիրը և կառաջարկենք ձեր տարածքին, սարքավորումների քանակին ու աշխատանքի պահանջներին համապատասխան լուծում՝ հաշվի առնելով նաև հետագա ընդլայնումը։
Նախնական խորհրդատվությունն ու առաջարկի պատրաստումն անվճար են։ Աշխատանքների արժեքը հաշվարկվում է անհատապես՝ ըստ ծավալի և տեխնիկական պահանջների։
EVOLIX — հուսալի կապ և մտածված ՏՏ լուծումներ ձեր բիզնեսի համար։